17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ժողովրդավարության խորացման Հայաստանի ձգտումն է. Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ tert.am

Tert.am լրատվական կայքը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբն ու Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները գործնական հանդիպում են ունեցել ու քննարկել սահմանադրական բարեփոխումների առանցքային հարցերը։

Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ հիմնական օրենքի փոփոխությունների փաթեթը կմշակվի հայեցակարգի վերաբերյալ մոտեցումները հստակեցնելուց հետո:

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է մեր երկրում սահմանադրական գործընթացներին նվիրված Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ քննարկումը՝ նշելով, որ խմբի անդամներից շատերը հայաստանյան սահմանադրական զարգացումներին մասնակից են դեռևս 1998 թվականից:

՛՛Իրենց խորհուրդները, հարցադրումները կարևոր են ոչ միայն զուտ հայեցակարգի համար, այլ նաև հետագա աշխատանքների կազմակերպման և նրբերանգներին անդրադառնալու, թե ինչ հարց պետք է լուծվի սահմանադրական մակարդակում, որի վերաբերյալ ինչ նախադրյալ պետք է ստեղծվի սահմանադրական մակարդակում, որ հարցերը պետք է օրենսդրություն տեղափոխվեն, ինչ լուծումներ ստանան, որպեսզի ապահովվի համակարգային ամբողջականությունը՛՛,- ասել է Գագիկ Հարությունյանը:

Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են ու կարևոր Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նա կարևորել է հայեցակարգային այն դրույթները, որոնք վերաբերում են քաղաքական փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ