Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից. պատմաբան
՛՛Հայաստանի 23-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումը հայկական երկու հանրապետությունների անկախացումն ու հաստատումն էր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը :
՛՛Իսկապես անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի բաղձալի պատմությունն է, այդպես եղավ նաև մեր ժողովրդի հետ: Ամենամեծ ձեռքբերումներից է նաև մեր ազգային բանակի կայացումը՛՛,- նշեց պատմաբանը:
Մինասյան կարևորելով անկախության արժեքը մեր ժողովրդի համար ասաց. ՛՛Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից: Ինչ խոսք, թերություններ կան, բայց դրանք հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել: Իսկ այդ թերություններով անտեսել անկախությունը, ես դա ճիշտ չեմ համարում՛՛:
Բանախոսի նկատմամբ բոլոր ժողովուրդներն էլ կորուստներ են տվել Անկախություն ձեռք բերելու ճանապարհին: