Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր
Սեպտեմբերի 20-ին` ժամը 21։25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս-ի և ուղևոր Շուշանիկ Գ-ի (ծնված 1949թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: