Շոտլանդիայի հանրաքվեն բուքմեյքերներին ռեկորդային եկամուտ բերեց
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն դարձել է ամենահայտնի քաղաքական իրադարձությունը բուքմեյրական բիզնեսի պատմության մեջ: Ընկերությունները նոր հաշվում են եկամուտը, բայց արդեն հայտնի է, որ միայն Մեծ Բրիտանիայում հանրաքվեի վրա 100 միլիոն ֆունտստերլինգի խաղադրույք է կատարվել:
Օրինակ՝ բուքմեյքերական betfair բորսան ասել է, որ միայն երեկվա արդյունքներով՝ կայքում 9 միլիոնի խաղադրույքներ են կատարվել:
Նշենք, որ խաղացողների մեծ մասը, բուքմեյքերների վիճակագրության համաձայն, խաղադրույքը կատարել են Շոտլանդիայի անկախությանը դեմ: տեղեկացնենք նաև, որ վերջին օրը գործակիցների հարաբերակցությունը եղել է՝ 5, որ կանկախանա և 1.25, որ չի անկախանա: