21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փախուստի դիմած կալանավորին օգնե՞լ են բուժաշխատողները

 Սեպտեմբերի 16-ին, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը դեռեւս չի հայտնաբերվել: Henaran.am-ին հասած տեղեկություններով, ենթադրվում է, որ Գաբրիելյանի փախուստին նպաստել են հիվանդանոցի աշխատակիցները: Որոշ լուրերի համաձայն, հերթապահող ՔԿՎ աշխատակիցները քնած են եղել: Այժմ ընթանում է ծառայողական քննություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, տարվում է նախաքննություն:

 Նշենք, որ փախուստի դիմած կալանավորը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով/ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Խարդախությունը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով, , 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ եւ 3-րդ մասի, 1-ին կետերով Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը):  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ