29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես ընտրել քո անհատականության գույնը. նորաձև գույներից

Այս աշնան թիվ մեկ գույնը մոխրագույնն է, և  նորաձևության տներից շատերն են հենց այս գույնին գերադասություն տվել: Այս մասին մեր սիրելի ընթերցողներին տեղեկացնում է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Միաժամանակ մեր զրուցակիցն ասում է, որ ինչպես յուրաքանչյուր սեզոն ունի իրեն հատուկ գույնը, օրինակ ամռանը նեոնային գույներն են, աշնանն էլ տերևների գույներն են ակտուալ համարվում: ”Տենդենցի հետ կապ չունեն այդ գույները, թե վարսերի գույնն ավելի վառ ներկելու, թե հագուստի մեջ դրանք ակտուալ են համարվում”,-նշում է նա:

”Ինձ թվում է` յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի գույնն` ըստ իր անհատականության: Մարդիկ կան, որ միշտ սև են կրում, դա իրենց ոճն է, ու իրենք այդ ոճում գեղեցիկ են նայվում: Կան մարդիկ, որ սիրում են համադրել խելահեղ գույներն, որոնք առաջին հայացքից անհամադրելի են, և դա արդեն խոսում է մարդու անհակատականության մասին: Շատ կարևոր է, որ մարդ կարողանա ընդգծել իր անհատական ոճն անկախ նրանից` նորաձևության ինչ տենդենցներ կան, ուղղակի տեդեցները պետք է  ընտրել որպես ուղղություն տվող մի երևույթ”,-շեշտում է Մարիաննա Քաբաբյանը:

Նա նաև խորհուրդ է տալիս մոխրագույնը, սևը, սպիտակը համադրել վառ աշնանային գույնի աքսեսուարով ու դրանով ընդգծել աշնանային գույնի նորաձև լինելը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ