29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանեք պահարանից ձեր սիրելիի հագուստն ու կրեք. այս աշնանը դուք կհամարվեք նորաձև

Այս աշնանը նորաձևության տներ են վերադարձել 1990-ականները: “Արդեն մի քանի սեզոն է` բոլորն այն մասին  են խոսում, որ 90-ականները վերադառնում են, over size հագուստները, որ այն ժամանակվա ֆիլմերից հիշում ենք, այսօր այդ կերպարները կրկին ակտուալ ու նորաձև են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Վերջինս նորաձև երևալ ցանկացող կանանց խորհուրդ է տալիս կրել տղամարդու զգեստապահարանին հատուկ հագուստ, որը կարող է լինել հենց սիրելը տղամարդունը: “Կարող եք կրել ձեր ընկերոջ կամ ամուսնու հագուստը, որը ձեր վրա մեծ է, այն շատ գեղեցիկ տեսք կարող է տալ, եթե ճիշտ համադրեք:

Իսկ համադրել կյարելի է շատ կանացի, նուրբ  գործվածքներից զգեստների հետ”,-ասում է մեր զրուցակիցը: Կոշիկների մասով ևս պետք է նախընտրություն տալ ավելի շատ տղամարդկային կոշիկներին: “Այսինքն` խառնելով կանացին և կոպիտ տղամարդկային ոճը, կարող եք ստանալ ժամանակակից կնոջը հատուկ կերպար, որն այսօր համար մեկն է համարվում ամբողջ աշխարհում, ինչն էլ տեսել ենք նորաձևության տներում”:

Մարիաննա Քաբաբյանը նշում է, որ նման կերպ կնոջը հնարավորություն է տրվում կրել հարմարավետ հագուստ` չկորցնելուվ կանացիությունը, միևնույն ժամանակ ընդգծելով ուժեղ կնոջ կերպարը, կնոջ, որ ինչպես և տղամարդն, այսօր զբաղվում է քաղաքականությանբ, բիզնեսով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ