”Կապրենք, կտեսնենք, դեռ ժամանակ կա”
Այն որ, ՀՅԴ-ը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի համապետական հանրահավաքին, հստակ է, սակայն դեռևս պարզ չէ` կուսակցության համակիրները կմասնակցեն, թե ոչ:
“Չենք խոսել դեռևս այդ մասին”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կոչ կանեն, որ հանրահավաքին մասնակցել ցանկացող դաշնակցականները կամ կուսակցությանը համակրողները մասնակցեն, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Դիտարկմանը, որ եռյակի ուժերի համար կարևոր է հանրահավաքի մասնակիցների թիվը, արդյոք դրանից ելնելով նրանք կհորդորեն մասնակցել, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. “Ասում եմ` քառյակի ուժերի հետ ևս չենք խոսել այս մասին, կքննարկենք: Կապրենք, կտեսնենք, ժամանակ ունենք, կխոսենք դեռ այս մասին”:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու “Ժառանգության” համատեղ համապետական հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցելու, պատճառը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ունեցած տարաձայնություններն են: ՀՅԴ-ը կողմ է բարեփոխումներին, իսկ մյուս երեք ուժերը` ոչ, և սահմանադրական բարեփոխումներից հրաժարավելու հարցը բարձրացվելու է հանրահավաքի ժամանակ: