26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էլեկտորատի մի մեծ զանգված կարծես թե մնացել է կենտրոնում՝ ո՛չ սատարում է ներկա իշխանությանը, ո՛չ՝ նախկին իշխանությանը». Նարինե Մեհրաբյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանի կարծիքով՝ այս օրերին ամենացայտուն բողոքի ակցիաները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով են:

«Որքան էլ մեր հասարակության մեջ ընդունված է պնդել, որ լիբերալ հայացքները և ժամանակակից երիտասարդությունը շատ արդիական են, այնուամենայնիվ, ինձ թույլ եմ տալիս հակադարձել այդ մտքին և ասել, որ երիտասարդությունն իրապես ազգային պահպանողական գաղափարախոսություն կրող է: Եվ այստեղ քանի որ տեսնում ենք գործընթացներ, որոնք հակասության և հակադրության մեջ են մտնում այդ գաղափարի հետ, առավել հիմնավոր և ցայտուն է դառնում դրսևորվող բողոքը առ այն, ինչ տեղի է ունենում կրթության ոլորտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

 Նրա խոսքով՝ 2018թ. ապրիլյան իրադարձություններին հանգեցրեց ժողովրդին լսելու խնդրի բարձրաձայնման առկայությունը, բայց դրանից հետո էլ ժողովրդի ձայնը լսելի չդարձավ, ինչն էլ, ըստ նրա՝ հանգեցրեց հասարակության կողմից նման լարված իրավիճակի. «Մեկ անգամ չէ, որ լսել ենք հայտարարություն առ այն, որ Հայաստանում իշխանության է գալիս ժողովուրդը, նրա ձայնը շատ կարևոր է լինելու, և նմանատիպ հայտարարություններ, ուստի՝ իշխանություն-հասարակություն կապը պահելու համար թիվ մեկ նախադրյալն իրենց կողմից հնչեցված այդ թեզի պահպանումն էր: Ականատես չենք լինում այդ գործընթացին»:
 Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է եղել, և, որ հրաժարականի պահանջներով իրեն չվախեցնեն, քանի որ ինքը չի վախենում, Նարինե Մեհրաբյանը հետևյալն ասաց. «Շատ կարևորում եմ պետական պաշտոնյայի պահվածքը, կեցվածքը, նրա շփումը հասարակության, իշխանավորների, անհատների հետ, և այստեղ այդ վերաբերմունքը, որ միևնույն է, վերաբերմունքը, որ՝ ձեր խոսքը այնքան էլ կշիռ չունի, որ կարող եք պահանջել, որքան ուզում եք, լավագույն լուծումը չէ, որովհետև նման կերպ ոչ միայն չես լուծում խնդիրը, այլև հասարակության մեջ բևեռացում և առ քո անձը վերաբերմունք ես ձևավորում: Ուստի, լավագույն ճանապարհային քարտեզը կլիներ՝ ականջալուր լինել այն բոլոր խնդիրներին, այն բոլոր բողոքներին, որ բարձրաձայնում են: Չմոռանանք, որ բոլորը բարձրաձայնում են՝ հիմքում դնելով Հայաստանի պետականության հարցը. Այս հարցի կարևորությունն այն է, որ սա գաղափարական հենք ունեցող պայքար է, սա պայքար չէ անհատի դեմ, այլ պայքար է նրա կողմից իրացվող գաղափարների դեմ»:
 Նարինե Մեհրաբյանը նշեց, որ ներկայումս կա էլեկտորատի մի մեծ զանգված, որը կարծես թե մնացել է կենտրոնում՝ ո՛չ սատարում է ներկա իշխանությանը, ո՛չ նախկին իշխանությանը. «Կա մի զանգված, որի հետ ճիշտ աշխատանք է անհրաժեշտ տանել, քանի որ իրենք չեն կողմնորոշվում, թե ինչ քաղաքական թիմի վստահել իրենց ապագան»:

Հարցին՝ ՀՀԿ-ն այդ ընտրազանգվածի հետ աշխատանք տանո՞ւմ է, նա պատասխանեց, որ չկա քաղաքական ուժ, որ իշխանության չձգտի:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ