07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ Ազգային ժողովում. Հրապարակ

Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։ «Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։ Բաց չթողնեք»,- գրել էր նա։

Զոհրաբյանը հաստատեց հանձնաժողով դիմելու մտադրությունը․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց մեկնաբանելուց մինչ այն պահը, երբ նրանց՝ իմ հանդեպ սեւեռումն այլեւս դառնում է անտանելի, դառնում է վտանգավոր հենց իրենց եւ շրջապատի համար։ Այս անգամ ես, օգտվելով իմ իրավունքից, ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով եմ ներկայացնելու սույն տիկնոջ՝ իմ անձի վերաբերյալ գրառումները, որոնք խախտում են բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները։ Ես որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու իմ հանդեպ կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ