Փաշինյան բռնվիր: Նոր հեղափոխությո՞ւն /լուսանկարներ/
Բա իմացա՞ք վերջին նորությունները: ԱԺ-ն երեկ Սահմանադրական դատարանի 3 նոր դատավոր ընտրեց:
Ես հիմա չեմ ուզում անդրադառնամ այդ դատավորների անձերին կամ իրենց անցած ճանապարհին և նախկինում թույլ տված ապօրինություններին: Պարզապես եկեք միասին մի բան արձանագրենք, որ Փաշինյանի երբեմնի կողմնակիցները երեկվա ընտրություններից հետո ոչ միայն իրենց դժգոհությունն են հայտնում կատարվածից, այլ նաև գրեթե նոր հեղափոխությամբ են սպառնում Փաշինյանին:
Այդ սպառնացողների շարքում առանձնանում են լևոնականները. Իրենց կերպարն է այդպիսին: Այն մարդն ում երեկ աստվածացնում էին այսօր իրենք պատրաստ են այդ նույն մարդուն խառնել ցեխի հետ, հոշոտել նրան: Ասեմ ավելին , եթե սենց գնա կարիք է լինելու Նիկոլին իրենցից պաշտպանել:
Իմիջայլոց, նախկինները մեծ սխալ էին անում, երբ քաղաքական դաշտում հաճախորդներ էին պահում, որովհետև այդ հաճախորդներից մեկը վերջում տապալեց հեռացած ռեժիմը: Միջուցե Փաշինյանը չի նկատում, բայց իրենից «աբիժնիկների» համար արդեն հերոս է դառնում իր իսկ հաճախորդ Արման Բաբաջանյանը: Ինչպես ասում են՝ մի հաճախորդացրո՛ւ, որ ինքդ չհաճախորդանաս:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան հանրագրից