30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեր կառավարությունն ա, դուռը բացեք, մտեք ներս. Էնֆիաջյանը՝ ցուցարարներին

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կառավարության մոտ են: Նրանք հանդիպման են գնացել ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ: Պատգամավորները ցուցարարներին հավաստիացրեցին, որ իրենց լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում են, բայց ամեն ինչ չէ, որ իրենց լիազորությունների շրջանակում է: Տեղեկացրեցին նաև, որ պաշտոնական հարցում են արել՝ հասկանալու համար՝ խնդրի լուծումը ո՞ր փուլում է և ի՞նչ է կատարվում:

Պատգամավորները նաև ասացին, որ շատ հարցերում լիազորություններ չունեն: Իսկ իրենց լիազորությունների սահմաններում կանեն ամեն ինչ:

Ցուցարարներից մեկը հետաքրքրվեց՝ ի վերջո Փաշինյանի հետ խոսելու հնարավորություն չե՞ն ունենալու: Ի պատասխան Էնֆիաջյանն ասաց.

«Ես Փաշինյանի փոխարեն ո՞նց ասեմ: Էս կառավարությունը, էս դուք: Էս ձեր կառավարությունն ա, դուռը բացեք, մտեք ներս: Դա բոլորիս կառավարությունն ա»:

Նա նաև նկատեց, որ խնդրի կարգավորման հարցում զուտ տեխնիկական՝ կազմակերպելու հարց կա, նշելով, որ տարբերակներ կան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ