«Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին. Արսեն Բաբայան
Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, եւ փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է ամեն օր՝ մեր նոր ու հանուն ժողովրդի նախաձեռնություններով։ Մեր ցանկացած նոր նախաձեռնություն լրացուցիչ անգամ հաստատում է, որ իշխանությունը ոչինչ չի անում հանուն այն ժողովրդի, որն իրեն իշխանության է բերել»:
Նա հավելել է, որ մամուլում գրվել է, որ «Հայրենիք»-ը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին. «Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաեւ հարթակում»,-նշել է նա: