Եթե Բաբաջանյանի հայտարարությանը գնահատական չտրվի, ուրեմն իշխանությունը միանում է դրան․ Մուրազի
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր խոսքում վիրավորել էր հայերին և եզդիներին, անհասկանալի էր այդ գրառման նպատակը, թե ինչո՞ւ պետք է ինչ-որ փոսեր լցվեն հայերի և եզդիների ատամներով, որոնք իրենք են փշրելու. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին:
«Մենք այդ հարցով դիմում ենք ներկայացրել ԱԺ խմբակցություններին, մասնավորապես, ԼՀԿ և ԲՀԿ-ին, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Արձագանք եղել է միայն ԲՀԿ-ից: Ասել են՝ այս պահին դիմում չի լինի, որովհետև ընթացակարգ կա, որ իշխանությունները կարող են խանգարել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։