Մարտի 1-ին՝ 8 ցուցարար, թունավորումից՝ 17 ՀՀ քաղաքացի, բայց 0 արձագանք․ Մալյան
Նարեկ Մալյանը գրում է․
«Մի փոքր մաթեմատիկա 7.
Մարտի 1-ին զոհվել է 8 ցուցարար: Այդ կապակցությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, Վահե Գրիգորյանի տեսակի մարդիկ ստացել են փողեր, զոհերի հարազատներին բյուջեից վճարվել է միլիոնավոր դրամների փոխհատուցում, շուտով կտեղադրվի հուշարձան…
Օրերս թունավորումից մահացավ 17 մարդ:
Պետության արձագանքը 0:
ԵՎ այսպես ընդհանուր առմամբ մահացածներն են`
Մարտի 1-ին 8 ցուցարար:
Թունավորումից 17 ՀՀ քաղաքացի, բայց 0 արձագանք»։