23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտակցել խոսքի արժեքը՝ տարբերել պետությունը լայվից․ Վանեցյան

Hraparak.am-ը գրում է․ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, մեկնաբանությունները պարբերաբար դուրս են գալիս պետականության ընկալման սահմաններից։

Ես ուզում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նաեւ ոչ իշխանական ազդեցիկ ուժերի ղեկավարները, հստակ իմանան, որ այդ բոլոր մտքերը մեր հարեւան, բարեկամ եւ ոչ բարեկամ ու նաեւ թշնամի պետություններում արձանագրվում են, վերլուծվում, քննարկվում են տարբեր ծառայություններում, տարբեր աշխատասենյակներում։ Եվ նաեւ այդկերպ են ձեւավորվում մեր պետության ընթացիկ վիճակի ու հեռանկարի մասին պատկերացումները։ Երկար ամիսներ չդադարող լայվը շատ մեծ վնաս է հասցրել մեր պետությանը, եւ տարբեր մակարդակի պաշտոնյաներ շարունակում են անել նույնը։

 

Սա զավեշտի կամ հումորի թեմա չէ. սա ազգային անվտանգությանն ուղիղ հարվածող խնդիր է։ Ես դժվար եմ գտնում բառեր՝ նկարագրելու այդ վտանգավորության չափը։ Այլ պետություններում պարտավոր չեն հասկանալ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, նախարարը, պատգամավորը պատահականության արդյունք են, եւ նրանց Հայաստանում արդեն լուրջ չեն վերաբերվում. դրսի աշխարհը նրանց ընկալում է որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական դեմքեր։ Էլ չեմ խոսում, թե առանց հասկանալու ինչ գաղտնիքներ են հրապարակվում, ինչ հարաբերություններ են վնասվում, ինչ պրոցեսների են խանգարում կամ օգնում։ Որպես ժամանակավոր լուծում, քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, ապրիլյան պատերազմի, Տավուշի ռազմական գործողությունների, բանակի, ՀՀ ընդհանուր անվտանգության համակարգի, սփյուռքի մեր լոբբիստական կարողությունների եւ որոշ այլ թեմաների մասին։ Կրկնում եմ՝ սա ժամանակավոր լուծում է։

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ