04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բյուջեի նախագծի քննարկումներին նախարարը թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել․ «Հրապարակ»

. «Կառավարությունն արդեն սկսել է 2021 թ․ պետական բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումները, բայց արդեն իսկ խնդիրներ կան որոշ ոլորտների, մասնավորապես՝ գյուղատնտեսության հետ կապված։ Մեզ ասացին, որ օրերս ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել՝ բյուջեում գյուղատնտեսության մասով, որը բուռն է անցել։ Սկզբում ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որն իրեն գյուղատնտեսությունից հեռու է համարում, ուստի կեսից թղթապանակը դրել է թեւի տակ ու հեռացել՝ բեռը թողնելով փոխնախարար Արման Խոջոյանի վրա։

Պատգամավորներն էլ իրենց քննադատություններն ուղղել են նրան։ ԲՀ եւ ԼՀ խմբակցությունների պատգամավորներից բացի, նախագիծը հանգամանալից քննադատել է նաեւ հանձնաժողովի նախագահ, իմքայլական Վարազդատ Կարապետյանը։

Հիմնական խնդիրն այն է, որ չկա գյուղոլորտի զարգացման հստակ ծրագիր, հիմնական ծրագրերը հարթավայրային գյուղատնտեսության համար են, լեռնային բնակավայրերին ուղղված ոչինչ չկա, բացի այդ՝ պատգամավորները հիշեցրել են նաեւ էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսության մասով այս տարվա չիրականացրած ծրագրերի մասին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ