”Ճիշտ եմ ասել”. Ի. Զաքարյանը` սկանդալային նոր բացահայտումից

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր 3 լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ ՎՊ-ն երբեք չի ստում: ”Վերահսկիչ Պալատը երբեք սուտ չի ասում, ինչ-որ ասել եմ, բոլորը իրական է ու ճիշտ”,-ասաց Ի. Զաքարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե դիտել է ”Արմնյուզ” ՀԸ ռեպորտաժը, որտեղ անդրադարձ կա իր վերջին սկանդալային հայտարարության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ի. Զաքարյանը հայտնել էր, որ ”Հայկական միրգ” ընկերությունը Զիմբաբվեից 460.000 $-ով մարդ են վարձել ծիրան աճեցնելու համար: Իսկ ՀԸ հետաքննությունը նախ պարզել էր, որ գումարը տրամադվել է ոչ թե պետբյուջեից, այլ գրանտային ծրագիր է եղել` փորձագետ հրավիրելու հստակ պահանջով: Ընկերության մասնագետը ոչ թե Զիմբաբվեի քաղաքացի է եղել, այլ Բրիտանիայի և ոչ թե ծիրան աճեցնել է սովորեցրել, այլ մշակել է բիզնես պլան:
ՎՊ նախագահը լրագրողներին հրավիրեց հաջորդ շաբաթ մասնակցել հանձնաժողովների քննարկումներին, որտեղ բոլոր հարցերը կճշտվեն: