23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ էր ուղղված Աննա Հակոբյանի զենքը․ Արման Պետրոսյանի հոդվածը

Աննա Հակոբյանի «ռազմահայրենասիրական և գերմարտական» լուսանկարները համացանցի թիվ մեկ թեման են դարձել:

Սակայն Աննայի և զենքի ծիծաղելի անհամատեղելիության ու բանակը զավեշտի հասնող շոուի վերածելու մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Նույնիսկ հարցն այն մասին չէ, թե ի՞նչ էր ցանկանում դրանով ասել դեռ մի քանի ամիս առաջ խաղաղություն քարոզող տիկինը «բելոռուսի պարտիզանի» կեցվածքով։ Առնվազն տարօրինակ է զենքով տեսնել մի մարդու, ով դեռ երեկ կանանց հավաքել ու քարոզում էր խաղաղություն, ով ուզում էր փամփուշտներից զարդեր ձուլել… իսկ այսօր զենքով մի մեծ շոու է կազմակերպել։

Եվ ո՞ւմ կամ ինչի՞ համար էր այս շոուն։ Եթե Մեհրիբան Ալիևայի համար էր, ապա ապարդյուն՝ շատ ավելի ամոթալի իրավիճակ ստացվեց, քան խաղաղություն քարոզելու նրա կոչերն էին։ Վերջին փուլի համացանցի նման ամենաաղմկահարույց լուսանկարը Բելոռուսի նախագահի ավտոմատով հայտնվել էր իր նստավայրի առջև։ Լուկաշենոկոյի մեսիջը պատահական չէր։  Իսկ ո՞րն էր Աննա Հակոբյանի մեսիջը, մնում է միայն ենթադրել։

Իսկ գուցե ամենևին էլ պատահական չէ՞ր այս շոուն։ Բելոռուսի նախագահ Լոուկաշենկոն իշխանությունը կորցնելու սպառնալիքը դիմավորեց զենքով։ Այնուհետև որդու հետ զենքով հայտնվեց հանրության աչքի առջև՝ ի պատասխան իշխանափոխության մասսայական պահանջի։

Միգուցե Լուկաշենկոյին անմիջապես  ուղղված շնորհավորանքներից հետո զենքով իրենց իշխանությունը չզիջելու մեսիջ հղելու անհրաժեշտություն է առաջացել նաև մեր իշխանությունների մոտ։  Միայն թե անհասկանալի է, թե ո՞ւմ է ուղղված այդ զենքը։ Արդյո՞ք, նա այս եղանակով սպառնում էր ընդդիմությանը։ Գուցե այս ֆոտոսեսիան սպառնալիք է՝ թե ամեն կերպ՝ անգամ զենքի գնով կպահենք իշխանությունը։ Մնում է պարզել՝ ով է զենքի թիրախն ու հասցեատերը, ում է ուղղված զենքը։

Հ.Գ. Չենք բացառում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին լավ քծնելու համար Աննա Հակոբյանին կպարգևատրի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ