16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ին չսպասեցին /վիդեո/

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասօր լրագրողների հետ զրույցում նկատեց, թե իրենք առաջարկում էին, որ հանրահավաքը լիներ հոկտեմբերի 15-ից հետո, երբ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կներկայացվեր, և իրենք էլ գնալով բանակցությունների՝ կներկայացնեին իրենց պահանջները, և ընդունվելու դեպքում կորոշվեր քաղաքական մարտավարությունը:

”Դաշնակցության մոտ ավելի հստակ կլիներ 15-ից հետո, երբ պարզ կդառնար մեր առաջարկած փաթեթը կընդունվի՞, թե՞ ոչ: Ասել ենք՝ եթե մինչ այդ համատեղ հանրահավաք լինի, կարող են տարաձայնություններ առաջանալ, և ավելի ճիշտ է 15-ից հետո: Մինչդեռ նրանք համարում են, որ ամեն ինչ պարզ է և խնդիր չունեն այս հարցի հետ կապած, որովհետև ամեն դեպքում դեմ են՝ ”ինչի՞ սպասեմ”. տրամաբանությունը սա է: Իրենք նախընտրեցին` ինչքան հնարավոր է շուտ անել, որովհետև ծրագիր կա”,-նկատեց նա: 

Հիշեցնենք, որ քառյակն այսօրվա նիստում որոշում է կայացրել հոկտեմբերի 10-ին հանրահավաք անել, որին ՀՅԴ-ը չի մասնակցում: Ի դեպ, պատգամավորը նկատեց, որ հետագայում եթե տեսնեն, որ իրենց հարցերը փակուղի են մտել և չստացվեց, իրենց ոչինչ չի խանգարի շարունակել համագործակցությունը քառյակի հետ:

”Հանրահավաքի ժամանակ 12 կետերի վերաբերյալ մեր գործընկերներն ամփոփում կանեն, ինչին մենք վստահում ենք”,-հավելեց նա: Ինչ վերաբերում է իշխող քաղաքական մեծամասնության հետ կոալիցիա կազմելուն, Ռուստամյանը նշեց, որ նման խոսակցություններ չկան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ