13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այսօրվա սոված ու մոռացված ազատամարտիկներից չեն խոսում, որովհետև խոսացողները հիմա իշխանություն են․ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: Ազատ Արցախը մեր պետականության գոյաբանական թիվ մեկ իմաստն է: Փառք ու պատիվ նահատակներին, փառք ու պատիվ ազատություն կերտողներին: Փառք ու պատիվ երկիրը չլքածներին ու հողը շենացնողներին: Շնորհավորում եմ բոլորիս` հիշեցնելով, որ արդեն երկու տարի է` համարյա թե ոչ մեկը չի խոսում ու չի գրում, որ ազատամարտիկները «սոված են», «աշխատանք չունեն», «մոռացված են» և ազատամարտի արդյունքները «վայելում են օլիգարխները» և «օլիգարխ դարձած հրամանատարները»: Կարծես` բոլոր խնդիրները լուծված են` ազատամարտիկներն արդեն «կուշտ են», բոլորը «գնահատված են», բոլորն «աշխատանք ունեն», բոլորի «հարցերը լուծված են»: Գիտեք չէ՞` ինչու չեն խոսում ու գրում. որովհետև խոսացողներն ու գրողները հիմա Հայաստանում իշխանություն են»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ