03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը շատ ընդհանրություններ է տեսնում ՀՀ-ում 2018-ի բողոքի ցույցերի եւ Բելառուսում իրավիճակի միջեւ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ շատ ընդհանրություններ է տեսնում Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ Բելառուսում օգոստոսին սկսված ցույցերի միջեւ:

«Ավելի հեշտ կլիներ ասել, որ չի հիշեցնում»,- հարցազրույցում նկատել է պետության նախկին ղեկավարը: Թվարկելով տարբերությունները` Քոչարյանը ուշադրություն հրավիրել եվրոպական երկրների դիրքորոշման վրա, որը տարբերվում էր այն ժամանակ Հայաստանի, իսկ այժմ` Բելառուսի նկատմամբ:

«Արեւմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ բոլորովին այլ էր Հայաստանի նկատմամբ արեւտյան երկրների վերաբերմունքից: Հայաստանի իշխանություններն օբյեկտիվորեն շատ ավելի հանդուրժող էին այլախոհության նկատմամբ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ նախագահն ակտիվորեն համագործակցում էին արեւմտյան երկրների հետ, մենք չունեինք քաղբանտարկյալներ, լրագրողների ծեծեր եւ խորհրդավոր անհետացումներ: Ավելին, ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր, ակտիվորեն համագործակցում էր միջկուսակցական փոխգործակցության ինստիտուտների հետ»,- ասել է Քոչարյանը: Սակայն 2018-ի ապրիլին բողոքի ցույցերի բռնկմամբ Եվրոպայի հետ հարաբերությունները կտրուկ փոխվեցին, ասել է ՌԲԿ-ի զրուցակիցը:

Ըստ Քոչարյանի` նախկին Խորհրդային Միության տարածքում տեղի ունեցած շատ հեղափոխություններ նման են օգտագործված տեխնոլոգիաներով: Այդպես` 2003-ին Վրաստանում «վարդերի հեղափոխությունը», Հայաստանում` 2018-ին «թավշյա հեղափոխությունը», Բելառուսում հեղափոխության փորձը «տրաֆարետային» առումով նման է օգտագործված տեխնոլոգիաներով, սակայն յուրաքանչյուր երկրում հիմնական պարամետրերը տարբեր են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ