02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրում եմ քեզ, Արցախ ջան. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Շնորհավոր, ԱՆԿԱԽ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ ՋԱՆ, խնդրում եմ, մնա այդպիսին, ղարաբաղցու կողդ երբեք չթուլացնես ոչ թուրքի եւ ոչ էլ թավիշի առաջ, պահիր քո ոգին, պահպանիր ինքդ քեզ եւ դրանով կպահպանես ամբողջ Հայաստանը եւ հային։ Սիրում եմ քեզ, Արցախ ջան, սիրեցի էն օրերից, երբ սովետի տարիներին քո խելացի եւ ջերմ դպրոցականներից նամակներ էի ստանում «Պիոներ Կանչ» թերթում եւ երկյուղածությամբ պատասխանում էի այդ գրագետ , խելացի եւ հայաստանակարոտ նամակներին։
 
Հետո, երբ առաջին անգամ Ղազախի ճանապարհով ընտանիքիս հետ եկա Ստեփանակերտ, 1987-ին, ես հասկացա, որ դու իմ, բոլոր հայերի արյան սնուցող երակն ես եւ քանի դու կաս եւ այսքան ուժեղ ես, մաքուր եւ այսքան՝ հայ ու ղարաբաղցի, մեզ ոչինչ եւ ոչ մի ոչնչություն չի կարող հաղթել…
Պինդ գրկում եմ քո սարերը, այգիները, լեռները, քո ջերմ մարդկանց եւ խնդրում եմ որդիաբար՝ պինդ կաց, հանկարծ չթուլանաս…
 
Դու, մեր Արցախն ես, ամբողջ հայ ժողովրդի թիկունքն ես, հենման կետը, մեր հավատը եւ փրկությունը․․
 
․Լյոխ լյավ ա լինելու․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ