21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ում աշխատանք փնտրողները հնարավոր է` հետ վերադառնան Հայաստան. տնտեսագետ

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է  Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներից եւ ասել է, որ պետք է հետեւել, թե ինչքան ժամանակ կդիմանան սանկցիաներ կիրառողները:

Տնտեսագետը ասել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ Ռուսաստանում նավթի գինը բարձրանա:

“Այս դեպքում սանկցիաները կդառնան անիմաստ այդ առումով: Ռուսաստանն էլ,  օգտագործելով սեփական գյուղատնտեսական պոտենցիալը, կկարողանա հաղթահարել այդ սանկցիաները”,- ասել է նա:

Վ. Խաչատրյանը նշել է, որ Ռուսաստանի դեմ սանկցիաները անուղղակի կերպով ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա:

“Մենք ունենք բազմաթիվ ռուսական կազմակերպություններ։ Բացի այդ, մենք ունենք բավական մեծ թվով տրանսֆերտներ, որոնք նույնպես կպակասեն: Եվ առաջիկայում հնարավոր է ՌԴ-ում աշխատանք փնտրողները, ովքեր դժվարությունների կհանդիպեն, հետ վերադառնան Հայաստան”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ