01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լեհ փաստաբանները հյուրընկալվել էին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը:  Այցը նպատակ ուներ հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները: 

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները կրթական համակարգը և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:

Լեհական պատվիրակության ղեկավարը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը և Դպրոցը օրինակելի է այլ երկրների փաստաբանների պալատների համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հիմք կդնի ամուր համագործակցության:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ