23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը հարց ունի ընդդիմադիրներին. ի՞նչին են դեմ

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը չի ասում, որ հսարակությունը պետք է իր խնդիրները մի կողմ դնի ու մտածի, զբաղվի միայն սահմանադրական բարեփոխումների մասին, սակայն դրանք անհրաժեշտ են առաջին հերթին հենց այդ նույն հասարակության համար: ”Դեռ 90-ականների կեսից են խոսել կառավարման խորհրդարանական համակարգի մասին”,-ասօր ”Ժառանգության” կազմակերպած քննարկմանն ասաց Թովմասյանը: 

Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողներին նա հարց ունի. ”Ինչի՞ն են դեմ, դեմ են, որ մեկ խմբակցությունը ՍԴ դիմելու իրավունք ունենա, որ մի շարք վերահսկողական պաշտոններում ընտրվող անձանց մեջ մասնակցություն ունենա նաև փոքրամասնությունը, դեմ են, որ Արդարադատության խորհուրդն ավելի թափանցիկ աշխատի, այո՞”:

Անդրադառնալով այն տեսակետին, որ որոշ փոփոխություններ կարելի է անել նաև գործող Սահմանադրությամբ, պարզապես քաղաքական կամք է պետք` նա նետեց. ”Ես չեմ ցանկանում, որ իմ երկրում ամեն ինչ բացառապես կախված լինի քաղաքական կամքից: Եթե չկա այդ կամքը միգուցե Սահմանադրությամբ հնարավոր է դա ամրագրել”:

Ինչ վերաբերում է հարցումներ կատարելուն, ապա ելույթ ունեցողն ասաց, որ չի կարելի ժողովրդահաճո բաներ ասել: Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ որևէ ժողովրդավարական երկրում Սահմանադրությունը չի փոխվում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ