22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Այս գործը նման է ՛՛Խաղալիք՛՛ ֆիլմին՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ պատվիրո՞ղը, թե՞ պատվերը իրականացնողները. գնդապետի վճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ՝ խարդախության մեղադրանքով վեց տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի ներկայացրած 4 միջնորդությունները՝ հիմնավորելով, որ այս միջնորդությունների բավարարմամբ նոր ապացույցներ ի հայտ չեն գա։

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատարանին 4 միջնորդություն էր ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին,  ԱԱԾ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի խախտման դեմ  պայքարի վարչությունից ներկայացնել իր պաշտպանյալին հետապնդելու հիմքերը եւ անթույլատրելի ճանաչել այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել։

Դատավորը նկատեց, որ քանի որ կողմերը այլ միջնորդություններ չեն ներկայացրել՝ դատարանը կգնա խորհրդակցական սենյակ: Դատավորը տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի այսօր:

Դահլիճում հավաքված ազատամարտիկներին զայրացրեց դատավորի խոսքը և նրանք սկսեցին աղմկել։

Ընդմիջմանը Վոլոդյա Ավետիսյանին դատարանը թույլատրեց տեսակցել իր երեք անչափահաս երեխաների հետ։

Ավելի ուշ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին: Ազատամարտիկները դատական դահլիճից հեռացան մեղադրելով  դատարանին: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը  ապօրինի համարեց վերաքննիչ դատարանի վճիռը եւ ասաց, որ համապատասխան ընթացակարգերով այս վճիռն էլ է բողոքարկելու: ՛՛Նախ դիմելու են վճռաբեկ դատարան, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս գործը նման է ՛՛Խաղալիք՛՛ ֆիլմին՝

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ՝ խարդախության մեղադրանքով վեց տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի ներկայացրած 4 միջնորդությունները՝ հիմնավորելով, որ այս միջնորդությունների բավարարմամբ նոր ապացույցներ ի հայտ չեն գա։

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատարանին 4 միջնորդություն էր ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին,  ԱԱԾ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի խախտման դեմ  պայքարի վարչությունից ներկայացնել իր պաշտպանյալին հետապնդելու հիմքերը եւ անթույլատրելի ճանաչել այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել։

Դատավորը նկատեց, որ քանի որ կողմերը այլ միջնորդություններ չեն ներկայացրել՝ դատարանը կգնա խորհրդակցական սենյակ: Դատավորը տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի այսօր:

Դահլիճում հավաքված ազատամարտիկներին զայրացրեց դատավորի խոսքը և նրանք սկսեցին աղմկել։

Ընդմիջմանը Վոլոդյա Ավետիսյանին դատարանը թույլատրեց տեսակցել իր երեք անչափահաս երեխաների հետ։

Ավելի ուշ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին: Ազատամարտիկները դատական դահլիճից հեռացան մեղադրելով  դատարանին: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը  ապօրինի համարեց վերաքննիչ դատարանի վճիռը եւ ասաց, որ համապատասխան ընթացակարգերով այս վճիռն էլ է բողոքարկելու: ՛՛Նախ դիմելու են վճռաբեկ դատարան, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս գործը նման է ՛՛Խաղալիք՛՛ ֆիլմին՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ պատվիրո՞ղը, թե՞ պատվերը իրականացնողները՛՛,-նկատեց պաշտպանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ