23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

««Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաև ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։

Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ ու հսկայական վարկային միջոցների ներգրավմամբ, որն այսօր արտաքին պարտքի ձևով ծանրացած է ՀՀ քաղաքացիների վրա։

Այժմ, փաստորեն, գաղտագողի փորձ է արվում անցում կատարել դասարան-թվով ֆինանսավորման, որը կտրուկ տարբերվում է նախկինից և էականորեն նվազեցնելու է դպրոցների ֆինանսավորումը, հատկապես՝ փոքր դպրոցներինը, ինչը նշանակում է, որ պետությունը որոշել է կրթությանը հատկացվող ֆինանսները նվազեցնել, ավելի պարզ ասած՝ միջոցներ խնայել դպրոցների վրա»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ