22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

”Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները”

՛՛Դա մի խայտառակություն էր, անարգանք գործող Սահմանադրության, օրենքների, բոլոր հնարավոր նորմերի վրա՛՛:

Նման կարծիք հայտնեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի օրերս արված արտահայտությանը՝ Թեժ աշնանը, կպատասխանենք սառը ցնցուղով:

՛՛Եթե նրանք փորձել են սրանով վախեցնել հասարակությանը ժողովրդին փողոց դուրս գալու հեռանկարից, ապա նրանք չարաչար սխալվում են: Ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալուց՛՛- ասաց Մուսինյանը:

Խոսնակը նաև նկատեց, որ սպառնալիքներ հնչեցնելը նշանակոււմ է՝ Վլադիմիր Գասպարյանը քաղաքական կողմնորոշում ունի, այնինչ նրա միակ պարտականությունը պետք է լինի հասարակական կարգի պաշտպանությունը: ՛՛Փորձելով ասել, որ հասարակական բողոքները կճնշվեն՝ Վլադիմիր Գասպարյանը գերազանցում է իր լիազորությունները՛՛- նշեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ