Քաղաքական ահազանգ. Հովհաննիսյանը դեմ է
_1410861442.jpg)
“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ իշխող կուսակցությունը, որը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, հիմա կողմ է: Հովհաննիսյանը սա համարում է քաղաքական ահազանգ: “Սահմանադրությունն ոչ միայն բովանդակություն է, այլև ընթացակարգ: Պատշաճ գործընթաց ապահովո՞ւմ է Սահմանադրությունը, պետական որակը հասե՞լ է այդ մակարդակին, կարո՞ղ է առաջարկել իր քաղաքացիներին նոր Սահմանադրություն: Քաղաքական գործող իշխանություններն ունե՞ն այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը` առաջարկելու այս փոփոխությունը, որ կբերի ավելի լավի, բովանդակային փոփոխության և առաջնթացի՞՞,-այսօր “Ժառանգության” նախաձեռնած քննարկումների ժամանակ ասաց Ր. Հովհաննիսյանը:
“Եթե 1995 թվականին, կարելի է ասել, որ քաղաքական լեգիտիմություն կար, ես վստահ եմ, այնուամենայնիվ, առաջին հիմնական Սահմանադրության ընդունումը խիստ վիճահարույց է մնում մինչ օրս”,- նկատեց նա: “Շահերի բախումն ամեն տեղ է` գործադիր, դատական, օրենսդիր իշխանություններում, ընտրական գործընթացներում: Իմ կարծիքով, գուցե ուշացած է, գնացքն արդեն մեկնել է, շատ սխալ է, որ դատական մարմնի անդամը, որը կոչված է լինելու` քննարկելու դրա սահմանադրականությունը, ներքաշվի այս գործընթացում: Այս փաստաթուղթը պետք է ներկայացնեն նրանք, ովքեր կապ չունեն դատական իշխանության հետ”,-ընդգծեց նա:
“Ժառանգություն” կուսակցության ղեկավարը նաև կարծում է, որ անցած ընտրություններից հետո, ինչպիսին էլ այն որակենք` հրաշալի, թե տապալված, timeout-ը շատ կարևոր է: