21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ Վազգեն

Վեհափառ Տեր, “Վազգեն” հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը”, -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին:

“Լավ հարցում է” , -ըսավ Վեհը, ու հետևյալ վկայությունը տվեց: 

“Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտըտցուցին՝գտնելու համար անոր ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով: Երբ Վազգենի մայրը, շրջապատված տնեցիներով, կը տեսնե իր անշնչացած որդիին դիակը, կը հայտնէ թուրք զինվորներուն, թե չի ճանչնար անոր ով ըլլալը”: Ու հուզվեց Վեհափառը… Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. “Գիտե՞ք, որքան քաջություն պետք էր մոր մը համար այդպիսի կեցվածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամները: Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներեն վանեցի Ռուբեն Իսրայելյանը: Իր փափագին ընդառաջելով Մազլումյան սրբազանը զիս վերանվանեց Վազգէն անունով”:

Հովիկ Չարխչյանի բլոգից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ