13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայում ջախջախել է Թուրքիայի թիմին. Խաղերին հետեւել է Սերժ Սարգսյանը

ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ջախջախիչ առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի անդամների խաղերին, Երեւանի Շախմատիստի կենտրոնական տանը հետեւել է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը։ Գաբրիել Սարգսյանը զիջեց մրցակցին։  Մինչեւ այդ, առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով զիջել բուլղարացիներին։

Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին եւս երեք տուրով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ