20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ստանում պետբյուջեն այս բարեգործությունից

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք,  Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել:  Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված “Պազ” մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող  “բարեգործական” երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը:  Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության:

Սրան զուգահեռ  Բարեգործական երթուղու ավտոբուսները կասկածելի տեխնիկական վիճակում են:

“Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնությունը, նպատակ ունենալով հաստատել օրինականությունը հասարակական տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանել տրանսպորտից օգտվող եւ այն սպասարկող մարդկանց իրավունքները,  ստեղծված իրավիճակում պահանջում է պարզաբանել.

-արդյոք օրինակա՞ն է նման բարեգործական  գծի  հայտնվելը

– արդյոք այդ պայմաններում ապահովվո՞ւմ է ազատ, արդար մրցակցության սկզբունքը

-ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից

-չկա՞ արդյոք վտանգ, որ այս բարեգործական երթուղու պատճառով  դուրս կմղվեն մրցակիցները, եւ կհաստատվի մենաշնորհ,  որից հետո գիծը սպասարկող երթուղին կսկսի իր հայեցողությամբ որոշել ծառայության որակն ու սահմանել ոլորտը սպասարկման  իր կարգուկանոնը:

 “Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ