12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե՛ս. Արթուր Աբրահամը` Արթուր Ալեքսանյանին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.

”Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Անչափ ոգևորող է նրա հաջողությունը և պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ:

Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը: Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե՛ս: Նոր հաղթանակների մաղթանքով և ընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով` Արթուր Աբրահամ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ