Ո՞ւմ են նախընտրում Ռեալի երկրպագուները՝ Կասիլյասին, թե Նավասին
Իսպանական ‘’AS” թերթը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե ո՞ւմ նրանք կացանկանային տեսնել ակումբի դարպասներում:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ”Ռեալի” երկրպագուների մեծ մասը դարպասներում գերադասում է տեսնել Կեյլոր Նավասին. նա երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Իկեր Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Կասիլյասը սուլոցների էր արժանացել ”Ատլետիկոյի” դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր ‘’Արքայական ակումբի” պարտությամբ՝ 1:2 հաշվով: