22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական մենամարտը/վիդեո/

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հանդիպեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից Ալեքսանյանը առավելություն ուներ և ընդամենը մեկ րոպեում վճռեց մրցամարտի ելքը՝ դառնալով աշխարհի 2014թ. Չեմպիոն:

Հիշեցնենք, որ Արթուրը նաև Եվրոպայի եռակի չեմպիոն է: Նա նման հաջողության էր հասել Թուրքմենստանի, Հունգարիայի եւ Իրանի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակներից հետո:

Արթուր Ալեքսանյան – 21.10.1991թ.
Եվրոպայի 2012, 2013, 2014թթ. չեմպիոն
Եվրոպայի 2011թ. փոխչեմպիոն
Աշխարհի 2014թ. չեմպիոն
Աշխարհի 2013թ. փոխչեմպիոն
Օլիմպիական խաղերի 2012թ. բրոնզե մեդալակիր
Աշխարհի 2010թ. երիտասարդների չեմպիոն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ