Ամեն մեկն իր արած գործի համար պետք է պատասխան տա. Վ. Գասպարյան

”Եթե հինգ բալանոցով հաշվենք ոստիկանների պատրաստակամության հետ կապված խնդիրներից, այսօր մենք 3 մի փոքր +-ով ենք: Ստաբիլ 3 ենք, դա հաստատ է”,-այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե 5 բալանոց սանդղակով որքան կգնահատի իր ղեկավարած կառույցի գործունեությունն, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի, որդու և մյուսների դատավճռի վերաբերյալ դատախազի առաջարկին, ապա Վ. Գասպարյանը հույս ունի, որ դատարանը չի այդ առաջարկին: Խոսելով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծումից` ոստիկանապետը շեշտեց. ”Շատ ժամանակ շատ թերություններ որ տեղի են ունենում, հստակություն չլինելուց է: Ես գտնում եմ, որ տարանջատումը ճիշտ է, ամեն մեկն իր արած գործի համար իր մարտավարության, սկզբունքների համար պետք է պատասխան տա: Այդպես ավելի ազնիվ, տեսանելի և ճշմարիտ կլինի”: