23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար․ Նիկոյան

ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց, թե հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար: Ավելին՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում նոր հարցազրույցներ կունենա, կասի՝ ինչ էր նշանակում հայտնի խոսքը: 

«Հասարակությունը ուզում է մի շարք հարցերի պատասխաններ հենց նրանից լսել: Այսօրվա իշխանությունը, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հարձակվում էր բանակի վրա, այսօր հենց իրենք հերքում են այն թեզերը, թե իբրև 2016-ին դիրքերում փամփուշտ ու սնունդ չի եղել: Բայց բանակը մեր 30 տարվա արյուն-քրտինքով է ստեղծվել , ներկաների նման մենք  չենք կարող ատել այն: Ով էլ լինի իշխանության, մենք բանակի կողքին ենք լինելու»,- նշեց նա:

Ըստ Նիկոյանի՝ եթե բանակն էլ «քայլարածներից» կազմված լիներ, Տավուշում հուլիսյան դեպքերի ժամանակ կլիներ այն նույն խայտառակ պատկերը, ինչ համավարակի դեպքում ենք տեսնում: 

Մանրամասները՝ տեսանյութում

24news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ