03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Միշտ զարմացել եմ մարդկանց իրենք իրենց «փչացնելու» ունակությանը…
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով եւ չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետեւ հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց վերաբերվեց որպես պատգամավորների, բանի տեղ դրեց նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր։
 
Ախր, պարոն Քորչարյան, պատկառելի տարիքի ալեհեր մարդ եք, վատ չե՞ք զգում լինել մեմեր գեներացնող կենդանի ֆեյք. կիսաբաց լուսամուտներ, փեսայի առանձնատուն եւ այլն։
Դուք Ձեր կյանքի ընթացքում շատ բաներ եք ուրացել ու շատ ամոթալի գործողություններ եք արել, որպեսզի հասնեք այն աթոռին, որին բազմել եք։
 
Դրսեւորեք ՀՀ ԱԺ պատգամավորին վայել պահվածք, այլ ոչ թե մեր գրառումների քոմմենթներում հանդիպող ֆեյքերի մակարդակի մտքեր արտահայտեք։
 
Այս թեմայի շուրջ ավելի փաստարկված ու բովանդակային կխոսեմ այսօրվա հարցազրույցի շրջանակներում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ