09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն

Տաշքենդում ավարտվել է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի մրցումները: Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին:

 Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): 

Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արժաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ