15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պաղպաղակի օր՜ կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն ՛՛Պաղպաղակի օր՛՛ միջոցառումը:

Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն:

Երևանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի ՛՛Զու՛՛ մանկական ամսագրի նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչական մրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի 4-ին անցկացվելիք Նկարչական օրվա մասին:

Սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում մինչև տասնվեց տարեկան այցելուների համար մուտքը կլինի անվճար: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ