19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետը ընդունել և ճանապարհել է դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: ՛՛Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին՛՛,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Թիան Չանչունը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան ու կընդլայնվեն:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է  հայտնել դեսպանին համագործակցության համար և մաղթել նորանոր հաջողություններ:   

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ