11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքացիական հագուստով անձը բերման ենթարկեց Վահագն Վարագյանին. Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով ոստիկանը եւ քաղաքացիական հագուստով անձը բերման ենթարկեցին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նշենք, որ Ամուլսարի պահապաններն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարում։ Ոստիկանները նրանց հորդորում են բացել Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը, սակայն քաղաքացիները ոստիկանների պահանջին չեն ենթարկվում։

Նշենք, որ այս պահին իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։ Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

news.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ