Չքաղաքականացնել Օսիպյանի դեպքը /վիդեո/
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի հավաստամամբ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր գործառույթները շատ պատշաճ իրականացնում է, եւ ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ:
“Բայց անձը համարվում է հանցագործ, եթե կա դատավճիռ: Այդ դատավճիռը դեռ չկա, իսկ Օսիպյանի եղբոր տղայի գործով միջոցառումներ իրականացվում են, այս պահին Ոստիկանությունն իր հայտնաբերման փաստի մասին տեղեկություն չունի”,- ասաց նա՝ անդրադառնալով փոխոստիկանապետի եղբոր որդուն:
Հիշեցնենք, վերջինս կասկածվում է դանակահարության մեջ եւ այս պահին գտնվում է հետախուզման մեջ:
Երեւանի ոստիկանապետը նաեւ խորհուրդ տվեց լրագրողներին չքաղաքականացնել գործը. “Օսիպյանը քաղաքական դեմք չէ, ուղղակի շատ է մամուլում շրջանառվում, դրա համար ասում եմ, որ պետք չի գործը քաղաքականացնել”:
Մանրամասները տեսանյութում: