22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը նշանակվել է

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Աշոտ Միքայելի Զալինյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Աշոտ Զալինյանը ներկայումս դասախոս է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնում:

2004-2011 թվականներին Զալինյանն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ, դատախազությունում պետական ծառայության առաջին դասի խորհրդական:

Եղել է ՀՀ պետական վերահսկողության համակարգի, արտաքին և ներքին աուդիտի համակարգերի բարեփոխումների հանձնաժողովում ՀՀ արտաքին և ներքին վերահսկողության և աուդիտի համակարգերի բարեփոխումների հարցերով խորհրդական:

30-ից ավել գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ է:

Ամուսնացած է ունի երկու երեխա:

Աղբյուր` «Արմենպրես»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ