23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարտավոր չենք Արայիկ Հարությունյանին լայվերով լսել. բուհ չընդունված դիմորդի ծնող

ԱԺ-ում ընթանում է բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Ծնողներից մեկը՝ Հասմիկ Աղաջանյանը, նշեց, որ իր երեխան դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան, նախապես ուսումնասիրել են լրացվող հայտը, ծանոթացել ընթացակարգերին։

«Աղջիկս հստակ իմանալով, որ ուզում է  դիմել համալսարան, դիմել ենք ընդամենը երկու ֆակուլտետ՝ անվճար և վճարովի տեղերի համար։ Մեկ հայտը, որը լրացրել էինք, ատամնաբուժական ֆակուլտետի համար էր, տեսանք, որ 20-ից ավելի մարդ ստացել էր 12,5 միավոր, իսկ իմ աղջիկը 14,75 միավոր է ստացել։ Իմ աղջիկն ու մյուսները, որոնց ստացած միավորների շեմը բարձր է 12,25 միավորից, պետք է դառնան այդ ֆակուլտետի ուսանողներ»,- ասաց նա 

Ծնողը նաև նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի եթերում ասել էր, թե  դիմորդները հայտը լրացնելիս ուշադիր չեն կարդացել ու ցուցումները լսել, ինչը, դիմորդի ծնողի խոսքով՝ այդպես չէ։

«Մենք կարդում ու լսում ենք, հետևաբար՝ պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին, այլ կարող էր լինել պաշտոնական տեղեկատվություն, հատկապես այս արտակարգ պայմաններում։ Երեխան իր զբաղվածության հետ մեկտեղ՝ պարտավոր չէ մեկ ժամ լայվ լսել, որպեսզի ցուցումները լսեն։ Ինձ հետ համաձայն են բոլորի ծնողները»,- շեշտեց Հասմիկ Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհեր  չընդունված դիմորդները, նրանց  ծնողները բողոքի ակցիա են  անցկացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի, Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած  քաղաքականության համաձայն՝ գերակայություն է  տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝  այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ