13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տավուշի մարզպետը հերքում է, թե բազմամարդ խնջույք է կազմակերպել

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվել էր․ որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:

Չոբանյանը գրել է. «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:

Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ