15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Արզաքանցյանը ոսկու հանքավայրը կշահագործի ոուսական “Սբերբանկ Կապիտալ”-ի հետ

Ռուսական “Սբերբանկ Կապիտալ” ՍՊԸ (“Սբերբանկ Ռոսսիի” ԲԲԸ  դուստր ընկերություն) ձեռք բերեց 49% բաժնետոմսերն այն  ընկերության, որին պատկանում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լուսաջուր ոսկու հանքաքարի նախագիծը: Լուսաջուր հանքավայրի  արդյունահանման արտոնագիրը պատկանում է “Պարամաունտ Գոլդ Մայնինգ” ՓԲԸ, որը գրանցված է Հայաստանում: Բաժնետոմսերի մնացյալ 51% հայ գործարար Տիգրան Արզաքանցյանին է պատկանում:

Երևան քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի արդյունաբերական շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2012 թվականի վերջը: Ոսկու պաշարները C1+ C2 կարգերով կազմում են 18,5 տոննա: 2013 թ. վերջին ամբողջ հզորությամբ գործարկվելուց հետո նախատեսվում է ամեն տարի արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի: Ծրագրի շրջանակներում արդեն կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա տարեկան 150 հազար տոննա հանքաքար արտադրողականությամբ:

Ներկայումս  ձեռք են բերում սարքավորումներ ստորգետնյա արդյունահանման համար, սկսվում է ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարությունը:

“Սբերբանկ Կապիտալը” առաջին անգամ եկավ Հայաստան որպես խոշոր ներդրումային գործընկեր, որի մասնակցությունը համատեղ նախագծի հաջողության երաշխիքն է: Մեր համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ, որովհետև ռուսաստանյան գործընկերը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում  Հայաստանի այլ հանքավայրերի հանդեպ ևս”,- հայտարարեց Տիգրան Արզաքանցյանը: Նրա հավաստմամբ, Լուսաջրի շահագործումը կստեղծի մինչև 450 բարձր վարձատրվող աշխատատեղ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ