23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվան առանցքային դեր է խաղացել սահմանին իրավիճակի կայունացման հարցում. Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար: Ես նկատի ունեմ վերջին 2-3 օրը»,-նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր խաղացին: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի ձեռնարկած գործողությունները, ՌԴ արտգործնախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունն առանցքային դեր խաղացին նրանում, որ մենք հիմա ունենք համեմատաբար կայուն իրավիճակ: ՌԴ-ի դերը, իհարկե, բացառապես կառուցողական է»,-հավելել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի շատ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադբեջանի դիրքորոշումը, իսկ ՌԴ-ն, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի աջակցում Հայաստանին:

«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կարևոր միջնորդ է, և նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,-նշել է ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ