23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պատերա՞զմ» ազգայինի դեմ․ հիմնավոր կասկածներ կան․ «Հրապարակ»

«Սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց։ Որքան էլ հիմա իշխանությունները փորձեն համոզել, որ հայի ինքնությունը վտանգված չէ, եւ իրենք հայկականությունը նվազեցնելու, ազգային արժեքները ոտնահարելու նպատակ չունեն, այլեւս հասարակությունը նրանց չի հավատում։ Չափից դուրս շատ են այն փաստերը, որոնք կողք-կողքի դնելիս անգամ ամենադյուրահավատ անձը չի կարող նման կասկածներ չունենալ։

Երկու տարվա ընթացքում բազում նման փաստեր են կուտակվել․ Երբ ամենաբարձր ամբիոնը տրամադրում են տրանսգենդերին, սեռափոխված սպորտսմենի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տրանսվիստիտները, մտնելով ոստիկանություն, ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրում։ Երբ հայոց պատմությունն ու լեզուն ոչ մասնագիտական բուհերում դարձնում են ոչ պարտադիր, ապա գրականության դասագրքերից «հայ» բառն են հանում ու պատմություն-գրականություն առարկաների դասավանդման կասկածելի չափորոշիչներ են ընդունում։ Երբ եկեղեցու պատմությունը որպես առարկա վերացնում են, իսկ եկեղեցու դեմ տեւական պայքար ծավալած անձանց բուհական համակարգում բարձր պաշտոնների են նշանակում, իսկ կաթողիկոսին զրկում են պետական պահպանությունից։ Երբ հետեւողականորեն փորձում են իջեցնել Արցախի Հանրապետության կարգավիճակը, եւ ազգային անվտանգության հայեցակարգում ոչ մի տեղ չեն նշվում «Արցախի Հանրապետություն» եւ «Արցախի քաղաքացի» բառերը․․․ Այս եւ այլ փաստեր հիմնավոր կասկածներ են ծնում։ Մի՞թե ազգայինի դեմ «պատերազմ» է հայտարարված, եւ գլոբալիստների ձեռքը հասել է նաեւ Հայաստան։

Մի՞թե 2018-ին իշխանության եկած թիմն ու անձինք ինչ-որ կաշկանդվածություն ունեն այս հարցերում եւ ինչ-որ պարտավորություններ, որոնք հետեւողականորեն կյանքի են կոչում՝ հաղթահարելով հանրային դիմադրությունը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ